Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Վերջերս ավերվել է Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը: Գերեզմանատունը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբին։ Արբանյակային նկարները ցույց են տալիս դրա ամբողջական ոչնչացումը: Բուլդոզերի հետքերը»,- այս մասին ահազանգում է «Caucasus Heritage Watch»-ը։

Նշվում է, որ նույն գյուղում, կարծես, շինարարության սպառնալիքի տակ է հայտնվել 1846 թ. հիմնված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Եկեղեցուց անմիջապես արևելք ընկած հատվածում, ասվում է, որ բուլդոզեր է տեղադրվել, և բեռնատար մեքենաները կայանել են տարածքում:

CHW-ը հետազոտողների թիմ է, որի առաքելությունն է վերահսկել և փաստաթղթավորել վտանգված և վնասված մշակութային ժառանգությունը՝ օգտագործելով արբանյակային պատկերները: