Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեծահասակ բրիտանացիներին կառաջարկվի COVID-19 պատվաստանյութի երրորդ դոզան
50 տարեկան և բարձր տարիք ունեցող բրիտանացիներին կառաջարկվի մինչև ձմեռ ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դոզան, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով անգլիական ԶԼՄ-ներին։
Ըստ հրապարակման, տեղի իշխանությունները նպատակ ունեն մինչև Ծննդյան տոներ՝ դեկտեմբերի 25, ամբողջապես «արմատախիլ անել» կորոնավիրուսի վտանգը։
Ինչպես նշվում է, բրիտանական իշխանությունները ներկայումս քննարկում են նոր պատվաստանյութերի ընդունման հավանականությունը`հարուցիչի նոր տարբերակների դեմ պայքարում, ինչպես նաև դիտարկում են երկրում արդեն օգտագործվող պատվաստանյութերից «Pfizer»- ի, «AstraZeneca»-ի և «Moderna»- ի երրորդ անգամ ընդունման նպատակահարմարությունը:
Հոդվածում հատուկ մատնանշվում է, որ երրորդ անգամ կպատվաստվեն 50-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիները և նրանք, ովքեր ունեն ուղեկցող հիվանդություններ։