Անցած տարի 570 նորածին տղայի կոչել են Մոնթե
Հասարակություն
15:41 06/05/2021
Հայաստան

Անցած տարի 570 նորածին տղայի կոչել են Մոնթե

Հայաստանում անցած տարվա ընթացքում ծնված 17 299 աղջիկներից 745-ին կոչել են Նարե։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, մեր երկրում աղջիկներին առավել հաճախ կոչում են Մարիա, Անգելինա, Արփի, Մանե, Եվա, Աննա, Մարի։

2020-ին ծնված 19 053 տղաներից 1 346-ին անվանել են Դավիթ։ Առաջին տասնյակում են Նարեկ, Հայկ, Մարկ, Մոնթե, Տիգրան, Արեգ անունները։

Նախորդ տարվա ընթացքում Մոնթե են կոչել 570 նորածնի։
 

Placeholder