Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
06.05.2021. Կորոնավիրուսի 425 նոր դեպք է գրանցվել, 17 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3964 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 425 նոր դեպք: Առողջացել է 714 մարդ: Մեկ օրում մահացել է 17 մարդ: Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, մայիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 218325 դեպք, որոնցից 202273-ն` առողջացած, 4192-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1032 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5224 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10828 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1004873 թեստավորում: