Մեծ Բրիտանիան երկու նավ կուղարկի Լա Մանշ՝ Ֆրանսիայի սպառնալիքներից հետո
Քաղաքական
11:53 06/05/2021
Աշխարհ

Մեծ Բրիտանիան երկու նավ կուղարկի Լա Մանշ՝ Ֆրանսիայի սպառնալիքներից հետո

Մեծ Բրիտանիան երկու պարեկային նավ է ուղարկելու Լա Մանշի նեղուցի մոտ գտնվող Ջերսի կղզի: Այդ մասին  հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Ավելի վաղ Ֆրանսիայի ծովային գործերի նախարարությունը սպառնացել էր հոսանքազրկել Ջերսի կղզին՝ բրիտանական այդ կղզու ափերի մոտ ֆրանսիական ձկնորսական նավերի համար  սահմանափակումներ մտցնելուց հետո: Փարիզում այդ գործողությունները որակել են որպես Brexit-ի համաձայնագրի խախտում:

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ Ջերսիի իշխանությունների հետ քննարկել է Ֆրանսիայի կողմից հնարավոր շրջափակումը: Նա կողմերին երկխոսության կոչ է արել: Միևնույն ժամանակ, Ջոնսոնը շեշտել է, որ ցանկացած շրջափակում կլինի «բացարձակապես անօրինական»:

Placeholder
Մեծ Բրիտանիան երկու նավ կուղարկի Լա Մանշ՝ Ֆրանսիայի սպառնալիքներից հետո