Պուտինը մեկնաբանել է Moderna-ի պատվաստանյութի լավագույնը ճանաչվելը
Քաղաքական
12:16 07/05/2021
Աշխարհ

Պուտինը մեկնաբանել է Moderna-ի պատվաստանյութի լավագույնը ճանաչվելը

«Միայն տասը տարի անց պարզ կդառնա, թե որքան ժամանակակից և օգտակար են արտասահմանյան դեղերը կորոնավիրուսի կանխարգելման համար»- այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով Պատվաստումների համաշխարհային կոնգրեսի որոշումը, որը Moderna-ի պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ ճանաչել է լավագույնը։ Այս մասին գրում է Ria-ն։

Կորոնավիրուսի դեմ Moderna-ի պատվաստանյութը լավագույնն է ճանաչվել AstraZeneca-ից, Bharat Biotech-ից, Janssen-ից, Medicago-ից, Novavax-ից, Pfizer-BioNtech- ից, ինչպես նաև ռուսական Sputnik V-ից և կենդանիների համար նախատեսված Zoetis-ից:

«Համաշխարհային հարթակներում նրանք որոշեցին աջակցել Moderna ամերիկյան պատվաստանյութին, որի դեմ պայքարում է մեկ այլ ամերիկա-եվրոպական ընկերություն, և այն պայքարում է բավականին ագրեսիվ կերպով: Բայց դրանք իրենց հարցերն են», - ասել է Պուտինը՝ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի հետ հանդիպմանը:

Պուտինն նշել է, որ արտասահմանցի գործընկերները խոսում են Moderna պատվաստանյութի նորարարության և դրա արդիականության մասին, հավելելով ՝ «Աստված տա»:

Հիշեցնենք, որ Moderna Therapeutics բիոտեխնոլոգիական ընկերության համահիմնադիրն ու նախագահը հայազգի գործարար Նուբար Աֆեյանն է։ Այն հիմնվել է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։

Placeholder
Պուտինը մեկնաբանել է Moderna-ի պատվաստանյութի լավագույնը ճանաչվելը