Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Իրավունք». Ոստիկաններին առաջիկա երկու ամիսներին որևէ մեկին արձակուրդ չի տրվելու. Դա մարդու իրավունքների խախտում չէ՞
«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» խմբագրություն են ահազանգում տարբեր մարզերից ոստիկաններ և հայտնում, որ իրենց ասել են, որ կա ոստիկանապետի հրաման, որ առաջիկա երկու ամիսներին որևէ մեկին արձակուրդ չի տրվելու, մինչև նոր որոշումը: Վերոնշյալ խոսակցությունները, հատկապես մարզերի ոստիկանների մոտ լուրջ դժգոհության տեղիք են տվել, որովհետև մարզի ժողովուրդը այս ամիսներին է իրենց ձմռան ապրուստը վաստակում՝ վար ու ցանք անում, հողագործական աշխատանքներ անում:
Ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ նման տեղեկություն չունեն: Մենք, ամեն դեպքում, կփորձենք հարցի պատասխանը ստանալ նաև գրավոր հարցման միջոցով: Դիմեցինք նաև ՄԻՊ-ին, հետաքրքրվելով, թե մարդուն հասանելիք արձակուրդից զրկելը մարդու իրավունքների խախտում չէ՞: Մեզ խնդրեցին հարցը գրավոր ուղարկել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: