07.05.2021. Կորոնավիրուսի 356 նոր դեպք է գրանցվել, 21  մարդ մահացել է
Առողջություն
11:01 07/05/2021
Հայաստան

07.05.2021. Կորոնավիրուսի 356 նոր դեպք է գրանցվել, 21 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 3434 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 356 նոր դեպք: Առողջացել է 1034 մարդ: Մեկ օրում մահացել է 21 մարդ: Նրանցից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, մայիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 218681 դեպք, որոնցից 203307-ն` առողջացած, 4209-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1036 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5245 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10129 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1008307 թեստավորում:


 

Placeholder
07.05.2021. Կորոնավիրուսի 356 նոր դեպք է գրանցվել, 21 մարդ մահացել է