Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հուիբ-Յան դը Ռույթեր. Հայաստանն այն երկիրն է, որտեղ մենք գտնում ենք ճիշտ գործընկերներ
«Հայաստանն այն երկիրն է, որտեղ մենք գտնում ենք ճիշտ գործընկերներ` մեր կողմից դրված զարգացման նպատակներն իրագործելու համար»,- Ամերիաբանկի լրատվական ծառայությանը տված հարցազրույցում ասել է բանկի միջազգային գործընկեր FMO-ի` ներդրումների գծով տնօրենի ժ/պ Հուիբ-Յան դը Ռույթերը։
FMO-ի՝ Նիդերլանդների զարգացման բանկի և Ամերիաբանկի հաջողված համագործակցության, համավարակի ընթացքում առաջացած տնտեսական դժվարությունների, դրանք հաղթահարման ուղիների, ինչպես նաև ՀՀ բանկային համակարգի մասին հարցազրույց` Նիդերլանդների Զարգացման բանկի ներդրումների գծով տնօրենի ժ/պ Հուիբ-Յան դը Ռույթերի հետ:
Խոսելով համաշխարհային տնտեսության զարգացումների միտումների մասին՝ Հուիբ-Յան դը Ռույթերն ասում է, կորոնավիրուսը մեծ ազդեցություն ունեցավ համաշխարհային տնտեսության վրա։
«ԱՄՀ գնահատականի համաձայն, աշխարհում գրանցվել է ՀՆԱ-ի 2.5 տոկոս անկում, կարծում եմ՝ արդեն մյուս տարի իրավիճակը կբարելավվի, չնայած շատ անորոշություններ կան։ Եթե նայենք FMO-ի տեսանկյունիվ, բնականաբար կարող ենք տեսնել լուրջ հետընթաց անհավասարության ու աղքատության մակարդակներում։ Մարդիկ նորից աղքատության մեջ են ընկնում։ Վերջին տասնամյակների ընթացքում գրանցված առաջընթացը վերանում է»,-նշում է նա։