ԵԱՀԿ գործող նախագահ․Շտապ ավարտել ձերբակալվածների և աճյունների փոխանակումը
Քաղաքական
12:22 07/05/2021
Տարածաշրջան

ԵԱՀԿ գործող նախագահ․Շտապ ավարտել ձերբակալվածների և աճյունների փոխանակումը

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն թվիթերում գրառում է կատարել՝ «ողջունելով հայ ձերբակալվածների ազատ արձակումը»։

«Ողջունում եմ Ադրբեջանի կողմից հայ ձերբակալվածների ազատ արձակումը: Կողմերին կոչ ենք անում շտապ ավարտել ձերբակալվածների և բոլոր աճյունների փոխանակումը, ինչպես պարտավորում է Միջազգային հումանիտար օրենքը: Լիովին սատարում ենք Մինսկի խմբի համանախագահներին և հորդորում կողմերին՝ հնարավորինս շուտ վերսկսել քաղաքական գործընթացը նրանց միջոցով»,-գրել է Անն Լինդեն՝ գրառմանը կցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ին արված հայտարարությունը:

Placeholder
ԵԱՀԿ գործող նախագահ․Շտապ ավարտել ձերբակալվածների և աճյունների փոխանակումը