Արցախում ավարտվել է 30 բլոկ-մոդուլային ավանների շինարարությունը
Քաղաքական
13:53 08/05/2021
ԼՂՀ

Արցախում ավարտվել է 30 բլոկ-մոդուլային ավանների շինարարությունը

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի նյութատեխնիկական ստորաբաժանման մասնագետներն ավարտել են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի 30 մոդուլային ավանների կառուցումը:

«Շուշի, Քարեգահ, Ջրաբերդ բնակավայրերում ավարտվել է բլոկ-մոդուլային ավանների կառուցման վերջին փուլը»,- ըստ ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության՝ այդ մասին ասել է Արցախի տարածքում շինարարության շտաբի պետ, գեներալ-մայոր Յուրի Խորտը:

«Այժմ Արցախի տարածքում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ունեն բոլոր անհրաժեշտ պայմանները հարմարավետ կյանքի համար, ինչը, անկասկած, կարևոր տարր է հատուկ առաջադրանքներ կատարելու համար»,- հավելել է նա:

Արցախի տարածքում իրականացվող աշխատանքների ընթացքում գրեթե բոլոր տրանսպորտային միջոցներով կազմակերպել են բլոկ-մոդուլային կառույցների արագ առաքումը: Հսկայածավալ շինարարական աշխատանքները ավարտվել են: Դրանց մեջ մտնում են տեղանքի նախապատրաստումը, արտաքին ինժեներական ցանցերի տեղադրումը, բլոկ-մոդուլային կառույցների մոնտաժումը, տեխնոլոգիական սարքավորումների միացումը և շահագործման հանձնումը:

Ռուս խաղաղապահներին Արցախ տեղափոխելուց ի վեր, ընդհանուր առմամբ, Պաշտպանության նախարարության մասնագետները կառուցել են 30 բլոկ-մոդուլային ավանն՝ նախատեսված 250, 60, 40, 30 և 15 մարդու համար: Կառուցվել են նաև հրամանատարական կետ և տներ հրամանատարական անձնակազմի համար:

Յուրաքանչյուր մոդուլային համալիր ներառում է արհեստական խոտածածկով մարզադահլիճ, լոգարան, բժշկական կենտրոն և խոհանոց: Դրանք հագեցած են համազգեստի չորացման և մաքրման, հանգստի սենյակներով, գրասենյակով, պահեստով, ունեն ճաշարան, մթերային պահեստ, սանիտարական մոդուլներ և ինժեներական սարքավորումներ:

Placeholder
Արցախում ավարտվել է 30 բլոկ-մոդուլային ավանների շինարարությունը