Վրացական դատարանը որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել ընդդիմադիր կուսակցության ղեկավարին
Իրավունք
19:13 10/05/2021
Տարածաշրջան

Վրացական դատարանը որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել ընդդիմադիր կուսակցության ղեկավարին

Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել կալանքից ազատ արձակել «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիային: Այս մասին տեղեկացնում է  ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաալիքին։

Նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ Եվրամիությունը վճարել է 40 000 լարի կամ 11,6 ԱՄՆ դոլար տուգանքը, որը Մելիայի դեմ սահմանվել էր 2019 թվականի հունիսին տեղի ունեցած անկարգությունների մասին գործով:

«Դատարանը լսել է մեղադրող կողմի և պաշտպանության դիրքորոշումները և որոշել է, որ Նիկա Մելիան պետք է հեռանա քրեակատարողական հիմնարկից, քանի որ իրականացվել է գրավի վճարման պայմանը»,- ասել է դատավորը:

Դատարանի որոշումը կուղարկվի բանտի ղեկավարությանը: 
 

Placeholder
Վրացական դատարանը որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել ընդդիմադիր կուսակցության ղեկավարին