Իտալուհուն սխալմամբ սրսկել են Pfizer-BioNTech-ի COVID-19 պատվաստանյութի 6 դոզա
Աշխարհում
19:03 10/05/2021
Աշխարհ

Իտալուհուն սխալմամբ սրսկել են Pfizer-BioNTech-ի COVID-19 պատվաստանյութի 6 դոզա

Երիտասարդ իտալուհին գտնվում է հիվանդանոցում հսկողության տակ՝ Pfizer-BioNTech-ի COVID-19 պատվաստանյութի վեց դեղաչափ պատահաբար ստանալուց հետո: Այս մասին գրում է Euronews-ը։

Իտալական ԶԼՄ-ները հայտնում են, որ սխալից հետո 23-ամյա կնոջ վիճակը լավ է։

Հաղորդվում է, որ  բուժքույրը սխալմամբ կնոջը ներարկել է մի ամբողջական սրվակ պատվաստանյութ, որը պարունակում է 6 դոզա,  մեկ դեղաչափի փոխարեն:

Դեպքի մասին հաղորդվել է նաև Իտալիայի դեղերի գործակալությանը (AIFA):
 

Placeholder