Լավրով․ Պահանջված է մնում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը
Քաղաքական
14:16 11/05/2021
Տարածաշրջան

Լավրով․ Պահանջված է մնում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա կարգավորման բանալին ձեռք բերված նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ համաձայնությունների լիակատար իրականացումն է։ Այս մասին Բաքվում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում։

Լավրովի խոսքերով, համաձայնությունների կատարման մեջ կարևոր ներդրում է ունենում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խումբը, որոնք զբաղվում են տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման հստակ ուղիների մշակմամբ։

Տրանսպորտային ուղիների հետ կապված Լավրովն ասաց, որ հարցը որոշվում է կոմպլեքսային` հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը, որը ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլ նաև Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը՝ որպես հարևան երկրներ։ Լավրովի գնահատականներով, գործընթացը ճիշտ ուղղությամբ է գնում։

Լավրովի խոսքերով, պահանջված է մնում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը՝ առաջին հերթին հումանիտար հարցերի լուծման ու կողմերի միջև վստահության ամրապնդման ուղղություններով։

Placeholder
Լավրով․ Պահանջված է մնում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը