Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցում կարևորել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ շարունակական ջանքերը
Քաղաքական
11:03 11/05/2021
Տարածաշրջան

Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցում կարևորել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ շարունակական ջանքերը

Մայիսի 10-ին Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Լավրովն ու Չավուշօղլուն նշել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ շարունակական ջանքերի կարևորությունը:

ՌԴ ԱԳՆ փոխանցմամբ, արտաքին գործերի նախարարները լուրջ մտահոգություն են  հայտնել պաղեստինա-իսրայելական հարաբերությունների սրման և լարվածության վտանգավոր աճի կապակցությամբ Արևելյան Երուսաղեմում, առաջին հերթին Ալ-Ակսա մզկիթի համալիրի տարածքում:

Այս համատեքստում նախարարները դատապարտել են պաղեստինցիներին իրենց բնակության բնօրրանից՝ Շեյխ Ջարրայի թաղամասից վտարումը և կողմերին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել և թույլ չտալ գործողություններ, որոնք սպառնում են իրավիճակի հետագա սրմանը՝ մահմեդականների սուրբ ամիս Ռամադանի ընթացքում:

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Ռուսաստանից Թուրքիա Sputnik V կորոնավիրուսի պատվաստանյութի մատակարարման կազմակերպման, ինչպես նաև դրա արտադրությունն այնտեղ կազմակերպելու հեռանկարները:

Placeholder
Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույցում կարևորել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ շարունակական ջանքերը