«Մեծ ցուցակ». Անջելինա Ջոլին կատակել է իր միայնության մասին
Մշակույթ
19:43 11/05/2021
Աշխարհ

«Մեծ ցուցակ». Անջելինա Ջոլին կատակել է իր միայնության մասին

Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին E! News տված հարցազրույցում կատակել է իր մենակության մասին թեմայի շուրջ: Այս մասին գրում է news.ru կայքը:

Նա ամուսնալուծվել է հայտնի դերասան Բրեդ Փիթից 2015-ին: Դերասանից բաժանվելուց հետո աստղը նոր հարաբերություններ չի սկսել: Նա խոստովանել է, որ շատ պահանջկոտ է տղամարդկանց հարցում:

«Հավանաբար, «ոչ»-երի մեծ ցուցակ ունեմ: Ես արդեն վաղուց մենակ եմ»,- ծիծաղել է Ջոլին:

Միևնույն ժամանակ, դժվար ամուսնալուծությունը ստիպել է նրան ժամանակավորապես հրաժարվել ռեժիսորական կարիերայից և վերադառնալ նկարահանումների հրապարակ: Նա զոհաբերել է սիրելի գործը հանուն նրա, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնել իր վեց երեխաների հետ: Դերասանուհին նշել է, որ նրանք բոլորը շատ ունակ ու հիանալի երեխաներ են:

«Իհարկե, երբ արթնանում ես, առաջին միտքն է՝ համոզվել, որ նրանց մոտ ամեն ինչ կարգին է՝ ֆիզիկապես և մտավոր: Բայց, անկեղծ ասած,  իմ կարծիքով, մի քանի տարի առաջ ամեն ինչ փոխվեց: Հիմա նրանք արթնանում են և մտածում, որ պետք է համոզվեն, որ իրենց մոր հետ ամեն ինչ կարգին է»,- կիսվել է դերասանուհին:

Ջոլին հավելել է, որ երեխաների հարցում բախտը շատ է բերել և միասին իրական թիմ են կազմում:

Placeholder
«Մեծ ցուցակ». Անջելինա Ջոլին կատակել է իր միայնության մասին