Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
11.05.2021. Կորոնավիրուսի 243 նոր դեպք է գրանցվել, 11 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 2678 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք: Առողջացել է 475 մարդ: Մեկ օրում մահացել է 11 մարդ: Նրանցից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, մայիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219596 դեպք, որոնցից 205675-ն` առողջացած, 4256-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1045 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5301 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8620 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1019359 թեստավորում: