Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բոլոր մարդասիրական խնդիրները պետք է արագ լուծվեն, ներառյալ ռազմագերիների վերադարձը․Լավրով
«Բոլոր մարդասիրական խնդիրները պետք է հնարավորինս արագ լուծվեն ու առանց նախապայմանների»,-այս մասին Բաքվում ասաց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով ականների քարտեզների մասին հարցին։
«Սա վերաբերում է զոհվածների մարմինների վերադարձին, անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանմանը, ռազմագերիների վերադարձին և, այս դեպքում ականներին»,-ասաց Լավրովը։
Լավրովի խոսքերով, այս հարցը քննարկվել է Երևանում օրեր առաջ, հայկական կողմի մոտ կա հարցը լուծելու ըմբռնում, ձեռնարկվել են նախնական քայլեր, հույս հայտնեց, որ հարցը կլուծվի ամբողջությամբ։