Կարմիր խաչը շարունակում է այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Քաղաքական
15:43 11/05/2021
Տարածաշրջան

Կարմիր խաչը շարունակում է այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնում նրանց կապ պահպանել իրենց ընտանիքների հետ: Այս մասին ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

«Մենք շարունակում ենք այցելել Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ անազատության մեջ գտնվողներին, որոնց անազատությունը պաշտոնապես հաստատվել է։ Մենք օգնում ենք, որ նրանք կապ պահպանեն իրենց ընտանիքների հետ։ Սա արվում է Կարմիր խաչի ուղերձների, բանավոր հաղորդագրությունների, իսկ վերջերս նաև հեռախոսազանգերի և նախապես ձայնագրված տեսանյութերի միջոցով»,- նշված է ԿԽՄԿ-ի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ այսօր Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, թե Ադրբեջանը վերադարձրել է ռազմագերիներին, իսկ մնացածները, որոնք Ադրբեջանում են, ներխուժել են Ադրբեջանի տարածք դեկտեմբերին, որոնց նկատմամբ իրենք կատարում են իրենց հումանիտար պարտավորությունները, ցուցաբերում հումանիտար մոտեցում, նրանց համար ստեղծվել են տեսա-ձայնակապի հնարավորություն հարազատների հետ, նրանց այցելում են Կարմիր խաչի ներկայացուցիչները։

Placeholder
Կարմիր խաչը շարունակում է այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին