Լավրով. Ռուսաստանը մտադիր է ուրվագծել Ղարաբաղում առկա խնդիրները լուծելու կոնկրետ քայլեր
Քաղաքական
12:38 11/05/2021
Տարածաշրջան

Լավրով. Ռուսաստանը մտադիր է ուրվագծել Ղարաբաղում առկա խնդիրները լուծելու կոնկրետ քայլեր

Ռուսաստանի պատվիրակությունը Բաքվում բանակցություններում ցանկանում է նախանշել կոնկրետ քայլեր՝ Ղարաբաղում խնդիրները լուծելու համար։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը, գրում է Tass-ը։

«Մենք կենտրոնացած ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բոլոր համաձայնագրերի լիարժեք, բարեխղճորեն կատարման վրա։ Երեկ [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը-Tass] մենք շատ մանրամասն քննարկեցինք ընթացիկ խնդիրները: Հուսով եմ, որ այսօր մենք կկարողանանք ուրվագծել կոնկրետ քայլեր, որոնք թույլ կտան մեզ հարցեր լուծել: Բնականաբար, իրավիճակը հեշտ չէ, երկար տարիներ այն չի լուծվել», - ասել է Լավրովը:

Խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին, ՌԴ արտգործնախարարը նշել է, որ երկրների միջև «շատ հարցեր կան, բայց ոչ խնդիրներ»։

Բայրամովը հաստատել է, որ կողմերը կուտակել են բավականին մեծ թվով հարցեր` հաշվի առնելով լայն օրակարգը, ներառյալ իրավական դաշտի ասպեկտները, միջկառավարական հանձնաժողովների գործունեությունը, փոխգործակցությունը միջազգային հարթակներում, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների որոշումների կատարումը՝ Ղարաբաղի հետ կապված։

Placeholder
Լավրով. Ռուսաստանը մտադիր է ուրվագծել Ղարաբաղում առկա խնդիրները լուծելու կոնկրետ քայլեր