ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը՝  հունիսի 7-ից մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն
Քաղաքական
15:47 11/05/2021
Հայաստան

ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը՝ հունիսի 7-ից մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հաստատվեց հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ժամանակացույցում ներառված է տարբեր մարմիններին առնչվող, նաև ընտրական գործընթացի մասնակցիների համար կարևոր նշանակություն ունեցող 133 գործառույթ:

Նա հայտնեց, որ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ, այն է՝ 2021 թ. մայիսի 26-ը մինչև 18:00-ն:

Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար  նախատեսված է ժամկետ՝ մայիսի 26-ից մինչև մայիսի 31-ը ժամը 18:00-ն:

Ընտրողների ցուցակները տեղամասային կենտրոններում բոլորի համար տեսանելի վայրում փակցվելու են մայիսի 31-ին:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը մեկնարկելու է հունիսի 7-ից մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։
 

Placeholder