Ծինանդալի թանգարանում բացվել է Փարաջանովի ստեղծագործությանը նվիրված ցուցահանդես
Մշակույթ
17:34 12/05/2021
Տարածաշրջան

Ծինանդալի թանգարանում բացվել է Փարաջանովի ստեղծագործությանը նվիրված ցուցահանդես

Գարնանային ցուցաշրջանը Ծինանդալի իշխանների Ճավճավաձեի թանգարան-կալվածքում (Կախեթիի շրջան, Թբիլիսիից 105 կմ հեռավորության վրա) բացվել է ականավոր կինոռեժիսոր Սերգո Փարաջանովի ստեղծագործական կյանքին նվիրված ցուցահանդեսով:

Jnews-ի հաղորդմամբ, ցուցահանդեսը Ծինանդալի թանգարանում ներկայացված կլինի մեկ ամսվա ընթացքում:

««Հիշողության դրվագներ» խորագրով ցուցահանդեսը համախմբել է Սերգո Փարաջանովի և նկարիչ, բեմանկարիչ Գոգի Ալեքսի-Մեսխիշվիլիի աշխատանքները և ցույց է տալիս այս երկու նկարիչների ստեղծագործությունները հատուկ տեսանկյունից», – նշում են կազմակերպիչները:

Ցուցահանդեսի բացման օրը ռեժիսոր Ուտա Բեքայան բեմադրել էր ներկայացում՝ Փարաջանովի ստեղծագործությունից ոգեշնչված ստեղծած հագուստներով մոդելները վերակենդանացրել են նրա նկարների հերոսներին Ծինադադալի կալվածքի պատմական պարտեզում:

Placeholder
Ծինանդալի թանգարանում բացվել է Փարաջանովի ստեղծագործությանը նվիրված ցուցահանդես