Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
12.05.2021. Կորոնավիրուսի 354 նոր դեպք է գրանցվել, 21 մարդ մահացել է
Հայաստանում մայիսի 11-ին կատարվել է 3892 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 354 նոր դեպք: Առողջացել է 403 մարդ: Մեկ օրում մահացել է 21 մարդ: Նրանցից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219950 դեպք, որոնցից 206078-ն` առողջացած, 4272-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1050 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5322 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8550 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1023251 թեստավորում: