ՄԻԵԴ Մեծ պալատը կքննի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ բողոքները
Քաղաքական
20:09 12/05/2021
Հայաստան

ՄԻԵԴ Մեծ պալատը կքննի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ բողոքները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը քննարկման համար ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ոտնահարումների մեղադրանքներով Հայաստանի և Ադրբեջանի բողոքները միմյանց դեմ:  Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը հղում անելով ՄԻԵԴ-ի հայտարարությանը։ 

«Մարտի 9-ին ատյանը, որին ի սկզբանե վստահվել էր փոխադարձ հայցերի քննարկումը, երկու կողմերին էլ տեղեկացրել է, որ գործը տեղափոխվելու է Մեծ պալատ: Կողմերից ոչ մեկը դրա վերաբերյալ առարկություն չի հայտնել»,- ասվում է դատարանի հաղորդագրությունում։

Ինչպես նշել է ՄԻԵԴ-ը, այս որոշումն ուժի մեջ է մտել մայիսի 11-ից:

«Կողմերի դիմումները  վերաբերում են  Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական գործողություններին և պարունակում են ռազմական գործողությունների ընթացքում Կոնվենցիայի համատարած խախտումների մասին մեղադրանքներին»,- նշված է տեքստում։

Placeholder
ՄԻԵԴ Մեծ պալատը կքննի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ բողոքները