Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը մտադիր է կրկին պայքարել նախագահի պաշտոնի համար
Քաղաքական
14:18 12/05/2021
Տարածաշրջան

Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը մտադիր է կրկին պայքարել նախագահի պաշտոնի համար

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մտադիր է պայքարել նախագահի պաշտոնի համար։ Այս մասին գրում է swissinfo-ն՝ վկայակոչելով իրանական հեռուստատեսությանը:

Հեռուստատեսությունը ցույց է տվել կադրեր, որոնցում Ահմադինեջադը համախոհների ուղեկցությամբ այցելում է գրանցման կենտրոն երկրի ՆԳՆ-ում։

2017-ին Ահմադինեջադը փորձեց մասնակցել նախագահական ընտրություններին, սակայն նրան արգելել էր Իսլամական Հանրապետության գերագույն ռաջնորդ Ալի Խամենեին, իսկ հետո նրա թեկնածությունը հետ կանչեց Սահմանադրական պահապան խորհուրդը, որը կազմում է մասնակիցների վերջնական ցուցակը:

Նշվում է, որ վերջին տարիներին Ահմադինեջադը փորձել է փոխել արմատականների իմիջը ՝ խոսելով ավելի չափավոր կենտրոնամետ դիրքերից։ Խամենեին արդեն հայտարարել է, որ ինքը դեմ չէ Ահմադինեջադի մասնակցությանը ընտրություններին, բայց նրա թեկնածությունը կարող է կրկին արգելափակվել Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից:

Ահմադինեջադն Իրանի նախագահ էր 2005-ից 2013 թվականներին:

Իրանում նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող թեկնածուների գրանցումը սկսվել է երեկվանից: Միեւնույն ժամանակ, երկրի ներկայիս ղեկավար Հասան Ռոհանին չի կարող կրկին առաջադրվել՝ պաշտոնավարման ժամկետի սահմանափակումների պատճառով:

Իրանում նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 18-ին:
 

Placeholder
Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը մտադիր է կրկին պայքարել նախագահի պաշտոնի համար