ԱԱԾ. Մարտերի մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում
Քաղաքական
15:23 12/05/2021
Հայաստան

ԱԱԾ. Մարտերի մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում

Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ, նկատի ունենալով հիշյալ տեղեկությունների տարածման արդյունքում հանրության շրջանում ձևավորված անհանգստությունները՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու, ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու և անհարկի լարվածություններ հրահրելու գործելաոճից ու տեղեկացնում, որ նմանատիպ երևույթներն ունենալու են համապատասխան իրավական հետևանքներ՝ ամենախիստ գործիքակազմերի կիրառմամբ:

«Ազգային անվտանգության մարմինները դարձյալ հորդորում են զերծ մնալ ոչ պաշտոնական ու չճշտված տեղեկությունների տարածումից և ապավինել բացառապես պաշտոնական լրահոսին»,-նշում են ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Placeholder
ԱԱԾ. Մարտերի մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում