Գևորգ Դանիելյան. Արծրունյան մեթոդաբանության մասին Սահմանադրության մեջ ոչ մի ակնարկ չկա
Քաղաքական
09:19 13/05/2021
Հայաստան

Գևորգ Դանիելյան. Արծրունյան մեթոդաբանության մասին Սահմանադրության մեջ ոչ մի ակնարկ չկա

Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.

«Ի՞նչ տեղեկատվական տեռորի մասին եք սկսել անտեղի խոսել` գյուտարարի կեցվածքով։

Իրողությունը ճիշտ հակառակն է` հանրային իշխանության մարմինների գործունեության (նույն կերպ` անգործության) մասին տեղեկություն ստանալը սահմանադրական իրավունք է, ինչը կարող է սահմանափակվել բացառապես օրենքով, ոչ թե որևէ մեկի քմահաճույքով։

Արծրունյան մեթոդաբանության մասին Սահմանադրության մեջ ոչ միայն ակնարկ չկա, այլև 51֊րդ հոդվածով հստակ ամրագրված է հիշյալ իրավունքի իրացման կարգը խախտելու կամ անհիմն մերժելու համար պատասխանատվություն սահմանելու մասին։

Հիմա փորձենք հավաստի համարել այն տեղեկությունը, ըստ որի` մոլորվելու արդյունքում ադրբեջանցի զինվորները հայտնվել են Սյունիքի Սև լճին հարակից բարձունքում, բայց տարրական հարց` ինչպե՞ ս են վարվում պետական սահմանը խախտած և համառորեն նոր տարածքը չլքող մոլորյալների հետ»։

Placeholder
Գևորգ Դանիելյան. Արծրունյան մեթոդաբանության մասին Սահմանադրության մեջ ոչ մի ակնարկ չկա