Նաիրիտցիներն անժամկետ նստացույց կսկսեն, եթե իրենց խնդիրները չլուծեն. Ակցիա՝ կառավարության մեջ
Օրվա թեմա
12:08 13/05/2021
Հայաստան

Նաիրիտցիներն անժամկետ նստացույց կսկսեն, եթե իրենց խնդիրները չլուծեն. Ակցիա՝ կառավարության մեջ

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները  բողոքի ակցիա են անում կառավարության մոտ՝ աշխատավարձերի և անվտանգության հարցերով: Ակցիայի մասնակիցներից մեկը տեղեկացրեց, որ իրենց հայտնեցին՝  վաղը քննարկում է լինելու, հրավիրելու են  շահագրգիռ կողմերին, նաև գործարանի աշխատակիցներին: 

«Թե քանի օրում աշխատավարձի հարցը կլուծվի, երբ կլուծվի, վաղը կանդրադառնան, որոշվելու է՝ ինչ եղանակով վճարում կատարեն, նաև ում միջոցով վճարվի»,- նշեց կառավարության ներկայացուցչի հետ հանդիպած նաիրիտցին:

Նաիրիտցիներն ասացին, որ առաջ 120 հոգու գումարը ԱԻՆ էր տալիս կառավարության ֆոնդից,  հիմա այդ 120 հոգու աշխատավարձն էլ  թողել են «Նաիրիտի» վրա,  240-250 հոգու աշխատավարձ պետք է «Նաիրիտը» վճարի, իսկ «Նաիրիտը»  պետական սնանկ գործարան է, պետք է ապրանք վաճառի, որ աշխատողին աշխատավարձ տա:

«Մեռած է «Նաիրիտը»՝ կամ թաղեն, կամ վառեն, ոչ այն են անում, ոչ այն, թողել են խոլերայի բուն:  25 հազար տոննա հրդեհավտանգ քիմիական նյութեր կան, պետք է վնասազերծեն, որպեսզի էկոլոգիապես վնաս չտա, մարդու առողջության վրա չազդի»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Մեկ այլ նաիրիտցի շարունակեց. ««Նաիրիտը» Հայաստանի համար վտանգավոր գործարան է, ունի հազարավոր տոննա պայթունցիկ նյութեր»: 

Նրանք նշեցին, որ եթե չլուծեն իրենց հարցերը, անժամկետ նստացույց են սկսելու կառավարության դիմաց, 7 ամիս սպասել են:

 

Placeholder
Նաիրիտցիներն անժամկետ նստացույց կսկսեն, եթե իրենց խնդիրները չլուծեն. Ակցիա՝ կառավարության մեջ