Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զարիֆ. Երկաթե գմբեթի անպարտելիության մասին Իսրայելի հավակնությունը սուտ է
Դամասկոսում պաղեստինյան խմբավորումների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, Իրանի արտգործնախարարը Երկաթե գմբեթի անպարտելիության մասին Իսրայելի հավակնությունը սուտ է համարել: Այս մասին գրում է Pars Today-ը։
Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Սիոնիստական ռեժիմի դեմ Դիմադրության խմբավորումների հերոսական պատասխանն ի ցույց դրեց Երկաթե գմբեթի անպարտելիության մասին Իսրայելի հավակնության սուտ լինելը։ Հատկապես Ալ-Աղսա մզկիթում չնայած Սիոնիստական ռեժիմի վայրագություններին, իրենց անձնական տարածքը պաշտպանելու հարցում պաղեստինցի կանանց ու տղամարդկանց խիզախության ականատես ենք եղել և իսլամ աշխարհը հպարտանում է այդ խիզախությամբ»:
Զարիֆը նշել է, որ այս զարգացումներն ապացուցեցին, որ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացը Պաղեստինի և իսլամական աշխարհի ժողովուրդների դեմ ձևավորված շարժում է:
Նշենք, որ «Երկաթե գմբեթը» (Iron Dome) 4-70 կմ հեռավորության չկառավարվող տակտիկական հրթիռներից պաշտպանվելու համար նախատեսված հակահրթիռային պաշտպանության տակտիկական համակարգ է։ Մշակված է իսրայելական Rafael Advanced Defense Systems ընկերության կողմից։ Սպառազինության ընդունման սկզբնաժամկետն էր 2011 թվականը։ Ամեն մարտկոցը կարող է պաշտպանել մոտավորապես 150 քառակուսի կիլոմետր տարածք։