Թուրքիայի ՊՆ. Երկրում գտնվող Ս-400-ը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում
Քաղաքական
16:44 13/05/2021
Տարածաշրջան

Թուրքիայի ՊՆ. Երկրում գտնվող Ս-400-ը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում

Թուրքիայում տեղակայված ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը (SAM) ոչ մեկի համար վտանգ չեն ներկայացնում: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Բոլորը պետք է իմանան, որ մեր միակ մտահոգությունը մեր երկրի օդային անվտանգության ապահովումն էր: Քանի որ Ս-400-ը հակաօդային պաշտպանության համակարգ է, այն կարող է օգտագործվել միայն հրթիռը կամ օդային հարձակումը տապալելու համար: Այս համակարգերը բնույթով հարձակողական չեն», - ասել է նա:

Թուրք պաշտոնյան նշել է, որ «այդ համակարգերը որևէ մեկի համար ռիսկ, սպառնալիք կամ վտանգ չեն ներկայացնում»։
 

Placeholder
Թուրքիայի ՊՆ. Երկրում գտնվող Ս-400-ը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում