13.05.2021. Կորոնավիրուսի 267 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է
Առողջություն
11:16 13/05/2021
Հայաստան

13.05.2021. Կորոնավիրուսի 267 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 3723 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 267 նոր դեպք: Առողջացել է 674 մարդ: Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան  19 մահվան դեպք:

ԱՆ ներկայացրած տվյալներով,  մայիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220217 դեպք, որոնցից 206752-ն` առողջացած, 4291-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1050 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5341 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8124 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1026974 թեստավորում:

Placeholder
13.05.2021. Կորոնավիրուսի 267 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է