13.05.2021. Արցախում կորոնավիրուս է հաստատվել 3 մարդու մոտ
Առողջություն
11:45 13/05/2021
ԼՂՀ

13.05.2021. Արցախում կորոնավիրուս է հաստատվել 3 մարդու մոտ

Արցախում մայիսի 12-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7124 քաղաքացու հետազոտություն, որից 838-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  2722  դեպք: Կատարվել  է  24  576 թեստավորում:

Placeholder
13.05.2021. Արցախում կորոնավիրուս է հաստատվել 3 մարդու մոտ