Հակամարտության սրման սկզբից ի վեր Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 1600 հրթիռ
Քաղաքական
11:59 13/05/2021
Աշխարհ

Հակամարտության սրման սկզբից ի վեր Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 1600 հրթիռ

Վերջին օրերին Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է առնվազն 1600 հրթիռ: Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, հայտնել է իսրայելական բանակի խոսնակ Յոնաթան Կոնրիկուսը:

Դրանցից շուրջ 400-ը ընկել են անկլավի ներսում, «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի արդյունավետությունը կազմում է 90%։ Թել Ավիվը, իր հերթին, հարձակում է իրականացրել Համասի և Իսլամական ջիհադի շուրջ 600 ռազմական թիրախներ:

Երկուշաբթի երեկոյան իրավիճակը կտրուկ սրվեց Իսրայելի ու Պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին: Գրեթե շարունակական հրթիռային հարձակումների արդյունքում զոհվել է 6 իսրայելցի և վիրավորվել ավելի քան 200 մարդ: Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական հարձակումների արդյունքում 67 մարդ է զոհվել:
 

Placeholder
Հակամարտության սրման սկզբից ի վեր Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 1600 հրթիռ