Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած տարածքներում 20 զորամաս է կառուցել
Քաղաքական
14:07 14/05/2021
Տարածաշրջան

Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած տարածքներում 20 զորամաս է կառուցել

Արցախի հակամարտության գոտում ռազմական գործողությունների ավարտից ի վեր, Ադրբեջանի զինված ուժերը Բաքվի կողմից օկուպացված տարածքներում 20 մոդուլային և բեռնարկղային զորամասեր են կառուցում: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով ադրբեջանական ՊՆ-ի մամուլի ծառայությանը։

«Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տեղակայված զորամասեր, որոնցից ինը մոդուլային տիպի զորամասեր են, իսկ 11-ը՝ կոնտեյներային», - ասվում է հաղորդագրության մեջ:

Placeholder
Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած տարածքներում 20 զորամաս է կառուցել