Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մենենդես․ ԱՄՆ-ը և ամբողջ միջազգային հանրությունը պետք է խստորեն արձագանքեն, որ Ադրբեջանը հասկանա՝ լուրջ հետևանքներ կունենա
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի պատասխան Հայաստանի Սյունիքի մարզ Ադրբեջանի ապօրինի ներխուժման մասին հաղորդագրություններին։
«Ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի ոտնահարումը վտանգավոր և անօրինական ագրեսիա է, որն ընդգծում է կայուն սպառնալիքը, որին հայ ժողովուրդը շարունակում է բախվել: Այսօր ավելի վաղ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հետ իմ զրույցից հետո պարզ է, որ Միացյալ Նահանգները և ամբողջ միջազգային հանրությունը պետք է խստորեն արձագանքեն այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ դա լուրջ հետևանքներ կունենա իր չարամիտ գործունեության համար։
Երբ անցյալ աշնանը Ադրբեջանը հարձակվեց հայ ժողովրդի վրա, նախորդ վարչակազմը չկարողացավ ներգրավվել և դուռը բաց թողեց այնպիսի բռնապետերի համար, ինչպիսիք են Ալիևը, Էրդողանը և Պուտինը` որոշելու հայ ժողովրդի ճակատագիրը: Դա այլևս չի կարող պատահել:
Ես հորդորում եմ Բայդենի վարչակազմին՝ զբաղվել այս խնդրով ամենաբարձր մակարդակներով` հասկացնելու համար, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը, և որ հետագա սպառնալիքներն ու ագրեսիաները պարզապես անընդունելի են»,-հայտարարում է Մենենդեսը։