Շաբաթվա սկզբից Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 20 միլիարդ դոլար
Աշխարհում
12:03 14/05/2021
Աշխարհ

Շաբաթվա սկզբից Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 20 միլիարդ դոլար

Էլեկտրական մեքենաներ արտադրող «Tesla Motors»-ի սեփականատեր Իլոն Մասկի կարողությունը շաբաթվա սկզբից նվազել է ավելի քան 20 միլիարդ դոլարով, հաշվարկել է «Forbes»- ը։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այս շաբաթ Մասկի կարողությունը նվազել է 20,5 միլիարդ դոլարով՝ հասնելով 145,5 միլիարդ դոլարի: Հինգշաբթի օրվա տվյալներով՝ «Tesla»-ի բաժնետոմսերը 15% -ով փակվել են: Նշվում է, որ «Tesla»-ի ղեկավարը շարունակում է զբաղեցնել «Forbes»-ի ամենահարուստ մարդկանց ցուցակի երրորդ տեղը:

Անցյալ շաբաթվա վերջում Մասկը հյուրընկալվել է «Saturday Night Live» ամերիկյան կատակերգական շոուում, որտեղ խոսել է իր բիզնես պլանների մասին։ Իսկ ահա հինգշաբթի երեկոյան «Tesla»-ի ղեկավարը թվիթերյան իր էջում հայտարարել է, որ ընկերությունը դադարեցնում է իր էլեկտրական մեքենաների վաճառքը բիթքոինների դիմաց:
 

Placeholder
Շաբաթվա սկզբից Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 20 միլիարդ դոլար