Մակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին
Քաղաքական
09:00 14/05/2021
Տարածաշրջան

Մակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին

Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասվում է, որ մայիսի 13-ին Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող զարգացումների թեմայով հեռախոսազրույց է  ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Հանրապետության Նախագահը հիշեցրել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը։

Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին `այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Էմանուել Մակրոնը նաև հայերեն գրառում է արել ֆեյսբուքում, որում գրել է․ «Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»։

Մակրոնը գրառում է կատարել նաև թվիթերում՝ անգլերեն ու ֆրանսերեն լեզուներով։

Placeholder
Մակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին