15.05.2021. Կորոնավիրուսի 282 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:07 15/05/2021
Հայաստան

15.05.2021. Կորոնավիրուսի 282 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 3178 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք: Առողջացել է 636 մարդ։ Մեկ օրում մահացել է 16 մարդ։ Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Մայիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220729 դեպք, որոնցից 208100-ն` առողջացած, 4314-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1058 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5372 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7257 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1033513 թեստավորում:

Placeholder
15.05.2021. Կորոնավիրուսի 282 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է