15.05.2021. Արցախում կորոնավիրուս է հաստատվել 4 մարդու մոտ
Առողջություն
11:50 15/05/2021
ԼՂՀ

15.05.2021. Արցախում կորոնավիրուս է հաստատվել 4 մարդու մոտ

Արցախում մայիսի 14-ին կատարվել է 67 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7241 քաղաքացու հետազոտություն, որից 846-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  2730 դեպք: Կատարվել  է  24  693 թեստավորում:

Placeholder
15.05.2021. Արցախում կորոնավիրուս է հաստատվել 4 մարդու մոտ