Գազայի հատվածում իսրայելական հարվածից փլուզվել է շենք, որտեղ տեղակայված են միջազգային ԶԼՄ-ների գրասենյակները
Քաղաքական
17:55 15/05/2021
Աշխարհ

Գազայի հատվածում իսրայելական հարվածից փլուզվել է շենք, որտեղ տեղակայված են միջազգային ԶԼՄ-ների գրասենյակները

Իսրայելական ավիահարվածի հետևանքով փլուզվել է Գազայի հատվածում գտնվող 15-հարկանի շենքը, որտեղ, մասնավորապես, տեղակայված էին միջազգային լրատվամիջոցների գրասենյակները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իսրայելի ռազմաօդային ուժերն ամբողջովին ավիրել են Գազայի հատվածում գտնվող «Ալ Ջալա» բարձրահարկ շենքը, որտեղ տեղակայված էին մի շարք միջազգային լրատվամիջոցներ, ինչպիսիք են Associated Press-ը և Al Jazeera-ն»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը:

Ավելի վաղ տեղական աղբյուրները հայտնել էին, որ Իսրայելը «նախազգուշացրել է» հաջորդ ժամերի ընթացքում երկրի ուժերի՝ Գազայի հատվածում գտնվող արաբական Al Jazeera հեռուստաընկերության, Associated Press լրատվական գործակալության և այլ միջազգային լրատվամիջոցների գրասենյակների վրա հարձակման մասին:

Placeholder
Գազայի հատվածում իսրայելական հարվածից փլուզվել է շենք, որտեղ տեղակայված են միջազգային ԶԼՄ-ների գրասենյակները