Պաբլո Պիկասոյի կտավը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 103 միլիոն դոլարով
Մշակույթ
19:04 15/05/2021
Աշխարհ

Պաբլո Պիկասոյի կտավը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 103 միլիոն դոլարով

Իսպանացի հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի (1881-1973) «Պատուհանի մոտ նստած կինը» (Մարիա-Թերեզա) կտավը Christie's աճուրդային տունը վաճառել է  ավելի քան 103 միլիոն դոլարով։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, վերջնական գինը կազմել էր 90 միլիոն դոլար, սակայն, հաշվի առնելով բոլոր լրացուցիչ վճարները, նկարի ապագա սեփականատերը պետք է վճարի  103,41 միլիոն դոլար: Փորձագետները, նախքան աճուրդը սկսելը, իսպանացի նկարչի այս կտավը գնահատել էին 55 միլիոն դոլար:

Նախորդ անգամ «Պատուհանի մոտ նստած կինը» աճուրդի էր հանվել 2013-ի փետրվարին: Այդ ժամանակ այն վաճառվել էր 28,6 միլիոն ֆունտ ստեռլինգով (44,8 միլիոն դոլար միջնորդավճարով) Լոնդոնի Sotheby's աճուրդում, գնորդն անանուն կոլեկցիոներ էր:

Placeholder
Պաբլո Պիկասոյի կտավը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 103 միլիոն դոլարով