Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ն պահանջում է Ադրբեջանից դուրս բերել իր զորքերը Հայաստանի տարածքից
ԱՄՆ-ի իշխանությունները Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները սադրիչ են համարում և կոչ է անում դադարեցնել դրանք։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Պորտերը։
«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Ուժերի տեղաշարժն անպատասխանատու է, ինչպես նաև չարդարացված և սադրիչ: Մենք հույս ունենք, որ Ադրբեջանն անմիջապես դուրս կբերի իր բոլոր ուժերը և կդադարեցնի հետագա սադրանքները», - ասել է նա՝ կոչ անելով երկու կողմերին տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: