Մեղրիում «KamAZ»-ը բախվել է «VAZ-2106»-ին․ կա տուժած
Իրավունք
09:28 17/05/2021
Հայաստան

Մեղրիում «KamAZ»-ը բախվել է «VAZ-2106»-ին․ կա տուժած

Մայիսի 16-ին, ժամը 22:07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի թիվ 9 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, «KamAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Խ.) բախվել է կայանած  «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենային, ինչից ուղևոր Տ. Ջ.-ն (ծնված 2005 թ․) արգելափակվել է «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայում:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Տ․ Ջ․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Մեղրի քաղաքի ԲԿ։
 

Placeholder
Մեղրիում «KamAZ»-ը բախվել է «VAZ-2106»-ին․ կա տուժած