Ձյուդոիստ օլիմպիականների անունները կհրապարակվեն հունիսի 28-ին
Սպորտ
19:31 17/05/2021
Աշխարհ

Ձյուդոիստ օլիմպիականների անունները կհրապարակվեն հունիսի 28-ին

 Տոկիոյի օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարում, քաշային յուրաքանչյուր կարգում,  տատամի կելնի 26 մարզիկ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Կազանի վարկանիշային ստուգատեսում  մեկ  շաբաթ առաջ վաստակած 260 միավորի շնորհիվ  մեր  Ֆերդինանդ  Կարապետյանը  / 73 կգ /  36-րդ  տեղից  բարձրացավ 32 –րդը: Սա հնարավորություն տվեց , որ նա ստանա աշխարհամասային / Եվրոպայի /  արտոնագիր, ասել է թե՝ բավականին մեծացել է  հայ մարզիկի  հնարավորությունը առաջիկա ամառային խաղերին մասնակցելու համար:

Վարկանիշային վերջին մրցաշարի մեկնարկը կտրվի Բուդապեշտում: Այնտեղ հունիսի  6 – 13 –ը տեղի կունենա ձյուդոյի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցի նաև Ֆերդինանդը: Նա մայիսի 20 –ին,  ՀՀ հավաքականի կազմում,  ուսումնամարզական հավաքի   կմեկնի Վլադիկավկազ, որտեղից հունիսի 3 –ին գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի հետ կուղևորվի Հունգարիայի մայրաքաղաք:

Ձյուդոիստ օլիմպիականների անունները կհրապարակվեն հունիսի 28-ին:

Placeholder