Վրաստանը երկու ժամով կրճատում է պարետային ժամը
Առողջություն
16:26 17/05/2021
Տարածաշրջան

Վրաստանը երկու ժամով կրճատում է պարետային ժամը

Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհուրդը, որը գործում է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, երկուշաբթի որոշում  է կայացրել երկու ժամով կրճատել երեկոյան և գիշերվա ժամերին քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Ինչպես ճեպազրույցում ասել է օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն, պարետային ժամն  կգործի 23:00-ից՝ նախկին 21:00-ի փոխարեն:

Ավարտի ժամանակը չի փոխվել և մնում է 5:00-ն:

Գիբրաձեն նաև ասել է, որ խորհրդի որոշմամբ, արդեն այս շաբաթ ռեստորաններին կթույլատրվի այցելուներին սպասարկել շաբաթ և կիրակի օրերին, բայց՝ միայն դրսում:

Նախկինում Վրաստանում սրճարաններն ու ռեստորաններ կարող էին աշխատել միայն աշխատանքային օրերին և մինչև երեկոյան ժամը 21:00-ն:

Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել է COVID-19 վարակի 504 նոր դեպք, մահացել է 27 մարդ:

Համաճարակի բռնկումից ի վեր Վրաստանում հաստատվել է վարակի 330 879 դեպք, մահացել է 4 469 մարդ:
 

Placeholder