Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան  «Ասոցիացված տրիո» են ստեղծել
Քաղաքական
16:12 17/05/2021
Աշխարհ

Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան «Ասոցիացված տրիո» են ստեղծել

Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան երկուշաբթի օրը՝ մայիսի 17-ին, ստեղծել են «Ասոցացված տրիո», որի ընթացքում այդ երկրները կխորհրդակցեն եվրոպական ինտեգրման թեմայի շուրջ, կբանակցեն Եվրամիության ինստիտուտների հետ և կհամակարգեն իրենց գործողությունները «Արևելյան Գործընկերությունում»: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը։

Նշվում է, որ Վրաստանի և Մոլդովային արտաքին գործերի նախարարներ Դավիթ Զալկալիանին և  Աուրելիու Չոկոյը պաշտոնական այցով ժամանել են Կիև ՝ համապատասխան հուշագիր ստորագրելու համար:

«Այսօր մենք ստորագրեցինք մի փաստաթուղթ, որը ստեղծում է ասոցացված եռյակ, և դա կնպաստի մեր երեք երկրների միջև եվրոպական ինտեգրման ոլորտում համագործակցության խորացմանը»,- ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։

Ըստ նրա, համապատասխան փաստաթուղթը ներառում է երեք հիմնական տարրեր՝ խորհրդակցություն եվրոպական ինտեգրման վերաբերյալ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունների միջև, երկխոսություն եվրոպական կառույցների հետ, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում աշխատանքների համակարգում:

Ուկրաինայի ԱԳՆ Կուլեբան ասել է, որ «Ասոցացված տրիոյի» շրջանակներում գտնվող երկրները կաշխատեն նաև Եվրամիության ներքին շուկային հետագա ինտեգրման ուղղությամբ և կզարգացնեն երեք երկրների անվտանգության ուղղությունը:
 

Placeholder
Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան «Ասոցիացված տրիո» են ստեղծել