Ֆրանսիայի արտգործնախարարը կոչ արել է կողմերին՝ պայմանավորվել Հայաստանից ադրբեջանական ուժերի դուրսբերման շուրջ
Քաղաքական
20:18 17/05/2021
Հայաստան

Ֆրանսիայի արտգործնախարարը կոչ արել է կողմերին՝ պայմանավորվել Հայաստանից ադրբեջանական ուժերի դուրսբերման շուրջ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը  Երևանին ու Բաքվին կոչ է արել համաձայնության գալ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից դուրս բերելու շուրջ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ֆրանսիայի դիվանագիտական ​​գերատեսչությունը՝ նախարարի և նրա հայ ու ադրբեջանցի գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արա Այվազյանի հեռախոսային բանակցությունների արդյունքներից հետո:

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին լարվածության կապակցությամբ Ժան-Իվ Լե Դրիանը հիշեցրեց Ֆրանսիայի խոր անհանգստությունը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելուն նրա նվիրվածությունը»,- նշել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:

«Ֆրանսիան ուշադրությամբ հետևում է իրավիճակին և կողմերին կոչ է անում շարունակել քննարկումները՝ ապահովելու համար հայկական տարածքից ադրբեջանական ուժերի անհապաղ դուրսբերումը»,- ասել են Ֆրանսիայի ԱԳ նախարարությունից:

Placeholder
Ֆրանսիայի արտգործնախարարը կոչ արել է կողմերին՝ պայմանավորվել Հայաստանից ադրբեջանական ուժերի դուրսբերման շուրջ