Փոխհրաձգության հետևանքով Կալիֆոռնիայում երկու մարդ է զոհվել
Իրավունք
12:27 17/05/2021
Աշխարհ

Փոխհրաձգության հետևանքով Կալիֆոռնիայում երկու մարդ է զոհվել

Կալիֆոռնիայում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում երկու մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է NBC-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությունը:

Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Օքլենդ քաղաքում: Տեղի ոստիկանության խոսնակը հայտնել է, որ կրակոցներից զոհվել է երկու մարդ:

«ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ դեպքի վերաբերյալ այլ մանրամասները չեն ներկայացվում: Իշխանությունները պարզում են դեպքի հանգամանքները: Ձերբակալությունների մասին տեղեկություններ չկան:

Placeholder
Փոխհրաձգության հետևանքով Կալիֆոռնիայում երկու մարդ է զոհվել