Գոհար Մելոյան.  Մի՛ մոռացեք, որ դուք և ձեր ընտանիքները ևս չեք խուսանավելու թշնամու ագրեսիայից
Իրավունք
17:19 18/05/2021
Հայաստան

Գոհար Մելոյան. Մի՛ մոռացեք, որ դուք և ձեր ընտանիքները ևս չեք խուսանավելու թշնամու ագրեսիայից

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում ոստիկանության ներկայացուցիչների գործողությունների վերաբերյալ երկու տեսանյութ է հրապարակել ու գրել.

«Նիկոլի թիվ, Հայաստան.

.Առաջին տեսանյութում ՀՀ ոստիկանապետը թանկ հյուրի ձևաչափով հանցանքի վայրից ուղեկցում է Էրեբունի պլազայում կրակոցներ արձակած ու պատանդներ պահող ենթադրյալ ահաբեկչին:

.Երկրորդ տեսանյութում, շուրջ տաս ոստիկան, Ազատության հրապարակից բերման են ենթարկում ՀՀ երրորդ վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանին:

Ուշագրավ է՝ երկու օր առաջ էր, ինչ  «ՆԻԿՈՎԻԴ. Ախտորոշում և բուժում» վերտառությամբ միջոցառմանը խոսում էի երկակի ստանդարտների և իրավապահ մարմինների իշխանության մահակի վերածվելու մասին:

.Եզրահանգում ենք այն ցավալի ճշմարտությանը, որ, անգամ, այս օրհասական պայմաններում, երբ թշնամին տարբեր ուղղություններով ներ է խուժել Հայաստանի Հանրապետության տարածք, մեր անվտանգության դե յուրե երաշխավորները շարունակում են զբաղվել իրենց ներքաղաքական մանիպուլյացիաներով:

.Իրավապահ մարմինների իշխող ուժի սպասավորներ, մի՛ մոռացեք, որ դուք և ձեր ընտանիքները ևս չեք խուսանավելու թշնամու ագրեսիայից: Բոլորս նույն նավում ենք, և ժամանակն է անցնեք ձեր պարտականությունների կատարմանը՝ մեկուսացրեք նավարկման տարրական կանոններին չտիրապետող խաբեբա նավապետին, վերցրեք տախտակամածին նետված թիակներն ու թիավարեք՝ փորձելով փրկել նավը ահագնացող ծովից»։

Placeholder