Էդգար Ղազարյան. Մուկուչյանի ներկայությունը կառավարության շենքում ցցուն ապացույց է՝ ԿԸՀ-ն գտնվում է Կառավարության վերահսկողության ներքո
Քաղաքական
16:37 18/05/2021
Հայաստան

Էդգար Ղազարյան. Մուկուչյանի ներկայությունը կառավարության շենքում ցցուն ապացույց է՝ ԿԸՀ-ն գտնվում է Կառավարության վերահսկողության ներքո

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ կառավարությունում արված այսօրվա լուսանկարները և գրել .

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ֆիզիկական ներկայությունը կառավարության շենքում, նախընտրական շրջանում, առավել ևս երբ իշխող քաղաքական ուժը հայտարարել է ընտրությանն իր մասնակցության մասին, արդեն իսկ ցցուն ապացույց է, որ անկախ սահմանադրական մարմին հանդիսացող Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնվում է Կառավարության ազդեցության և վերահսկողության ներքո:

Կամ ինչ գործ ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր Սահմանադրական լիազորությունների կատարումը քննարկի Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում իմ առաքելության ընթացքում Լեհաստանում կազմակերպվել է թե նախագահի, թե խորհրդարանի ընտրություններ, սակայն ոչ կառավարությունը, ոչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրա կազմակերպմանն առնչվող հարցերը որևէ դեսպանի հետ չեն քննարկել:

Խեղկատակության և խայտառակության անվերջանալի գլխապտույտը ոչ մի կերպ չի ավարտվում»։



Նշենք, որ կառավարության հրապարակած տեղեկատվության համաձայն, այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ Հայաստանում հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հարցերը քննարկելու նպատակով:

Placeholder